Գրագնահատել կամ թերագնահատել պետք չէ. Պուտինը` Ռուսաստանի տնտեսության մասին
Ռուսաստանի տնտեսության զարգացման հեռանկարները գնահատելիս կարեւոր է «ոչինչ չգերագնահատել կամ չթերագնահատել»: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
«Շատ կարևոր է չգերագնահատել, չչափազանցել, բայց նաև չթերագնահատել, այստեղ կարևոր է իսկապես ամեն ինչ հաշվարկելը», - ասել է պետության ղեկավարը տնտեսական հարցերին նվիրված հանդիպմանը։
Հիշեցնենք, որ երկրի նախագահն ասել էր, որ 2022 թվականը շատ ծանր տարի էր Ռուսաստանի համար, սակայն երկիրը կարողացավ հաղթահարել անսպասելի առաջացած ռիսկերը։ Երկրի ղեկավարը հավելել է, որ ներկայումս ՌԴ իշխանությունները մոտավորապես տեղյակ են, թե ինչ ռիսկեր են լինելու 2023 թվականին։
Երկրի ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2022 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը սպասվածից քիչ է եղել՝ 2,1%՝ նախատեսված 2,5%-ի փոխարեն։ Նա հորդորել է ջանքերն ուղղել դրական դինամիկան պահպանելու համար։