Արցախի Տեղեկատվական շտաբի հայտարարությունը
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «OU- Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանքի պղտորում, լեյկորիա, աֆակիա», «Th12 ողի մարմնի նորագոյացություն, Th12 L1 ողերի մարմինների օստեոիդ օստեոմա», «Գլխուղեղի նորագոյացություն», «Հղիություն I, 8 շաբաթական», «Գլխուղեղի ձախ ճակատային բլթի նորագոյացություն» և «Հետխոլեցիստեմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, խոլանգիտ, ռեզիդուալ խոլեդոխոլիթիազ» ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ վեց հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ։
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտ վերադարձող երեխաների նկատմամբ կատարել են ահաբեկող գործողություններ. Թաթոյան
Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են եր...
8 տարեկան արցախցին ստիպված դաս է սովորում մոմի լույսի տակ
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 16.01.2023թ. դրությամբ։ Արցախում էներգետիկ...
Արցախում մեկնարկեց կտրոնների տրամադրման գործընթացը
Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը:Ինչպես տեղեկանում է Արցախի Սոցիալական զարգացման եւ միգրա...
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ-ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն ճնշումը շատ թույլ է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներԱդրբեջանական կողմը մասա...