Արցախում մեկնարկեց կտրոնների տրամադրման գործընթացը
Այսօրվանից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը:
Ինչպես տեղեկանում է Արցախի Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից, կտրոնների ձեռքբերման ընթացքում առաջացած ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել ԱՀ Նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն՝ 119 կամ ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունում գործող թեծ գիծ՝ 114։
Հիշեցնենք՝ արցախցիները կտրոններով կկարողանան ձեռք բերել բրինձ, մակարոնեղենը, հնդկաձավար, շաքարավազ եւ ձեթ: Կտրոններով վաճառք կիրականացվի հունվարի 20-ից սկսած։
Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ եւ 1 լիտր ձեթ։
Կտրոնների տրամադրման գործընթացը մեկնարկել է ժամը 9:00-ից:
Ավելորդ հերթերից խուսափելու համար Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:

Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտ վերադարձող երեխաների նկատմամբ կատարել են ահաբեկող գործողություններ. Թաթոյան
Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են եր...
Արցախի Տեղեկատվական շտաբի հայտարարությունը
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության &nb...
8 տարեկան արցախցին ստիպված դաս է սովորում մոմի լույսի տակ
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 16.01.2023թ. դրությամբ։ Արցախում էներգետիկ...
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ-ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն ճնշումը շատ թույլ է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներԱդրբեջանական կողմը մասա...