ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում ոստիկանների էլեկտրաշոկով հարվածից հետո 31-ամյա անմեղ տղամարդ է մահացել

Black Lives Matter (BLM) կազմակերպիչ Քինան Անդերսոնի եղբայրը մահացել է ոստիկանների հետ վիճաբանությունից հետո։

 

Ամեն ինչ տեղի է ունեցել հունվարի 3-ին, սակայն կադրերը հրապարակվել են հիմա: Ոստիկանները ահազանգել են Լոս Անջելեսի կենտրոնում տեղի ունեցած վթարի մասին։ 

 

Ինչպես գրում են լրատվամիջոցները ոստիկանները նկատել են աֆրոամերիկացուն փողոցում շրջելիս, ով ըստ ոստիկանության հաղորդագրության՝  քթի տակ ինչ-որ բան է խոսել, ինչն էլ կասկածելի է թվացել նրանց։ Բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները փորձել են հանգստացնել նրան՝ էլէկտրաշոկով  և դեմքը հատակին հրելով։ Այս դեպքից հետո Քինան Անդերսոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է սրտի կաթվածից։

 

Հաղորդվում է, որ մահացածը ուսուցիչ է աշխատել, մեկ երեխա է ունեցել։

 

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալության ժամանակ տղամարդը խնդրել է ոստիկաններին կանգ առնել։ Նա օգնություն է խնդրել և կրկնել. «Նրանք փորձում են ինձ հետ անել այն, ինչ արեցին Ջորջ Ֆլոյդի հետ»։

 

«Իմ եղբայրն արժանի էր ապրելու, իսկ նրա երեխան արժանի էր, որ  նրան հայրը մեծացնի: Քինան, մենք պայքարելու ենք քո և պետական ​​բռնությունից տուժած մեր բոլոր սիրելիների համար»,- գրել է Կուլորսը իր սոցիալական ցանցում։