ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում՝ մետրոյի կայարաններից մեկի հարակից տարածքում, մեքենաներ են վառվել

Մոսկվայում՝ մետրոյի «Ռասկազովկա» կայարանի մոտ գտնվող ավտոկայանատեղիում, հրդեհվել են մի քանի մեքենաներ և դիզելային վառելիքով կոնտեյներներ։ ԱԻՆ-ից հայտնում են, որ տուժածների մասին տեղեկություններ չկան։

 

Նախնական տվյալներով՝ կոյուղու միջոցով վառելիքի արտահոսքը տեղի է ունեցել 200 մ տարածքի վրա, հրդեհի մակերեսը՝ 50 քմ է։