ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրազիլիայում անկարգություների հետևանքով ձերբակալվել է 720 մարդ

Բրազիլիայի մայրաքաղաքի իրավապահները կիրակնօրյա անկարգություններին մասնակցելու մեղադրանքով  720 մարդու են ձերբակալել:

 

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է կիրակնօրյա հակակառավարական ելույթներին մասնակցած ավելի քան 1,5 հազար մասնակից:

 

Նշվում է, որ բոլոր օպերատիվ միջոցառումներն անցկացվում են բժիշկների, փաստաբանների և իրավապաշտպանների մշտական մասնակցությամբ: Ձերբակալվածներն ու կալանավորվածներն ապահովվում են օրական երեքանգամյա սննդով, ջրով և, անհրաժեշտության դեպքում, բժշկական օգնությամբ։ 

 

Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի համախոհները, որոնք նախորդ տարվա վերջից բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքներից, հունվարի 8-ին Բրազիլիայի մայրաքաղաքում գրավել են կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահի նստավայր (Պլանալտու պալատ) ու Բրազիլիայի գերագույն դատարանի շենք։ 

Ոստիկանությանը միայն երեկոյան է հաջողվել կառավարական շենքերն ազատել ցուցարարներից։