ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը կորցնես լավ է, թե՞ Հայաստանը. ՔՊ-ական պատգամավոր
Դուք ասում եք՝ ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը փակ է, ինչի՞ չեք գնում պատերազմ, գնացեք, զորք հավաքեք, գնացեք Լաչինի միջանցքը բացեք, բայց էդ ինչ ա նստելու մեր վրա, Հայաստանի կորուստ՝ ամբողջությամբ․ այս մասին Mediahab.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Արցախը կորցնես լավ ա, թե Հայաստանը, օրինակ քեզ բան եմ հարցնում։ Գնա Վան, Կարս, Արդահան, գնա ասա իմ հայրենիքն ա, Կարսը քոնը չէ՞ր 100 տարի առաջ»,- դիմելով լրագրողին՝ ասել է Եղյազարյանը։
Հարցին՝ հրաժարվո՞ւմ ենք Արցախից, պատգամավորը պատասխանել է, որ Արցախից, իհարկե չենք հրաժարվում, բայց պիտի կարողանանք Արցախին այնպիսի մոտեցում ցույց տալ, որ Արցախին չվնասենք ու Հայաստանին չվնասենք։
«Լաչինի միջանցքը բացվելու է, ամբողջ միջազգային կառույցները հիմա դրա վրա են աշխատում»,-ասել է պատգամավորը։
Վախով ապրելու մասին դիտարկմանն ի պատասխան էլ նշել է․ «Կարելի է անընդհատ էլ վախով ապրել, ոնց որ ապրել ենք մենք՝ մինչև 4 տարի առաջ։ Վախով ենք ապրել, այս իշխանություններն եկան, նոր ցույց տվեցին, թե մեր իրական ուզող-չուզողներն ովքեր են»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ասացի, որ պատրաստ եմ ստորագրել, սակայն Ադրբեջանը հրաժարվեց․ Փաշինյանը՝ ռուսական կողմի փաստաթղթի մասին
Ավտոճանապարհների ապաշրջափակմանը՝ Ադրբջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապման ուղու վերաբերյալ մեր ու Ռուսաստանի...
ՈՒՂԻՂ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունում քիչ առաջ մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Այս անգամ լրագրողները վարչապետին ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա։ Նա այցելել է Բուչա և Բորոդյանկա բնակավայրեր, այս մասին...
Փաշինյանի պնդումները մտահոգիչ են․ դրանք կապ չունեն արցախահայության դիրքորոշման հետ․ Արցախի ԱԽ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ...