Ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից. Փաշինյան

Ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչ որ մինչև այս պահն է տեղի ունեցել, այլև նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու։ Այդ պատասխանատվությունը ես պատրաստվում եմ կրել մինչև այն պահը, մինչև իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ այլևս գործ չունեմ», - ասաց վարչապետը։

 

Արձագանքելով հրաժարական տալու վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականից հետո երկու անգամ արդեն հրաժարական ներկայացրել է.

«Հո ամեն շաբաթ հրաժարական չեն տալիս։ Ժողովրդից ստացած իշխանությունը, չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրեք: Իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը»։