ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի հյուրանոցներից մեկում առաստաղ է փլուզվել. կա 32 վիրավոր

Թուրքիայի արևելյան Կարս նահանգի հյուրանոցներից մեկում առաստաղ է փլուզվել: Ավելի քան 32 մարդ վիրավորվել է։ Նրանցից ինը հոսպիտալացվել են։


«Տուժածների ընդհանուր վիճակը լավ է»,-Twitter-ում գրել է Առողջապահության դաշնային նախարարության ղեկավար Ֆահրեթին Կոջան։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փլուզումը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ:

 

Մանրամասները` տեսանութում:

Քաղաքականություն