ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պերմ-Մոսկվա երթուղին իրականացնող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և խրվել ձյան մեջ

Պերմի օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, ուղևորները չեն տուժել, օդային հանգույցը ժամանակավորապես փակ է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ հունվարի 8-ի առավոտյան։

 

«Բոինգ 737-800 DR 6512 չվերթը, որն իրականացնում էր Պերմ-Մոսկվա երթուղին, թռիչքի սկզբում դուրս է եկել թռիչքուղուց: 183 ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, ինքնաթիռը նույնպես չի տուժել: Ներկա պահին ինքնաթիռը թռիչքուղուց տարհանվել է դեպի ինքնաթիռի կայանատեղի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Օդանավակայանը այս պահին փակ է թռիչքների ընդունման և մեկնման համար, քանի դեռ թռիչքուղին չի ազատվել: Միջադեպի պատճառները պարզվում են։ Ինքնաթիռի ուղեւորները սոցցանցերում հրապարակում են միջադեպի տեսանյութը և հայտնում, որ ինքնաթիռը խրվել է ձնակույտի մեջ։

 

Մանրամասները` տեսանյութում: