ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` ՌԴ-ի սրճարաններից մեկում. այրվել է շենքի տանիքը

Խոշոր հրդեհ է բռնկվել ՌԴ-ի Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Նյագան քաղաքի «Կրկնակի ուրախություն» սրճարանում։ Այս մասին կիրակի՝ հունվարի 8-ին, հայտնեցին ԱԻՆ մարզում գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ Տեղեկատվությունը փոխանցում է iz.ru-ն:

 

Նշվում է, որ այրվել է շենքի տանիքը: Այս պահին հրդեհը տեղայնացվել է: Դեպքի վայրից անվնաս դուրս է եկել 2 մարդ:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ