ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոչիի կրկեսում՝ ներկայացման ժամանակ, առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա
Մարզիչը փրկել է վարժեցնող ամուսնու և գործընկերոջ կյանքը, երբ նրա վրա առյուծ է հարձակվել ներկայացման ժամանակ։
Միջադեպը տեղի է ունեցել Սոչիի կրկեսում։ Ալեքսեյ Մակարենկոն փորձել է առանձնացնել երկու կռվող կենդանիներին, որպեսզի նրանք չվնասվեն, իսկ երրորդը առյուծը հարձակվել է նրա վրա։
Օլգա Բորիսովային հաջողվել է ժամանակին միջամտել ու կենդանուն դուրս բերել ասպարեզից։
Ալեքսեյին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Տղամարդու խոսքով՝ վնասվել է միայն «իր մաշկը»։ Այժմ նա իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել։