ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում վարորդը քնել է ղեկին և բախվել կայանված մեքենաներին. վնասվել է 9 ավտոմեքենա

ՌԴ-ի Օրենբուրգ քաղաքում վթար է տեղի ունեցել «ԿամԱԶ»-ի և ինը մեքենայի մասնակցությամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը գիշերը ձնամաքրման աշխատանքներից հետո քնել է ղեկին և բախվել կայանված մեքենաներին։ Վնասվել է 9 ավտոմեքենա, ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունից։

 

Սոցցանցերում հայտնվել են վթարի տեսահսկման տեսախցիկների կադրերը: Կադրերում երևում է, թե ինչպես է ձյունով բեռնված «ԿամԱԶ»-ը, ընթանալով Օրենբուրգի փողոցներից մեկով, ամբողջ արագությամբ շրջվում աջ, որից հետո բախվում լուսացույցին, ցանկապատին, այնուհետև կայանված մեքենաներին: Տուժածներ չկան, վնասի չափը ճշտվում է:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն