ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոկադայի 228-րդ օրն է․ Նորշենում դիմանում են, հույսը սեփական արտադրանքն է
Մարտունու շրջանի սահմանամերձ գյուղերից է Նորշենը: Արդեն երեք տարի է՝ գյուղի բնակիչները գրեթե ամեն օր կրակոցներ են լսում, հողերի մի մասն էլ չեն կարողանում մշակել, քանի որ հարևանությամբ գտնվող դիրքերից պարբերաբար կրակում են դաշտում աշխատողների ուղղությամբ: 2020-ի պատերազմից հետո ավելացած խնդիրներին արդեն յոթ ամիս ավելացել է նորը՝ շրջափակումը։ Խանութները դատարկ են: Մի կերպ դիմանում են՝ բացառապես սեփական արտադրանքին ապավինելով: Բաց գյուղի բնակիչներին օրվա հացից ավելի շատ Արցախի ճակատագիրն է մտահոգում, նրա վաղվա օրը:
Մանրամասները՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում