«Լիդիան Արմենիան» 1 մլն 143 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել Ամուլսարի շրջակա համայնքներին
«Լիդիան Արմենիան», շարունակելով ձևավորված տարեվերջյան ավանդույթը և առաջնորդվելով Ամուլսարի շրջակա համայնքների նկատմամբ ստանձնած հաշվետվողականությամբ, ներկայացնում է համայնքային բյուջեներ 2022թ. հողի վարձակալության դիմաց կատարած վճարումները:
2022թ.-ին 3 համայնքներին (Ջերմուկ/Գնդեվազ, Գորայք, Վայք/Սարավան) ընկերության կողմից վճարվող հողի վարձակալության ընդհանուր գումարը կազմել է 446 782 896 ՀՀ դրամ կամ ավելի քան 1 մլն 143 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ըստ համայնքների պատկերը հետևյալն է`
- Ջերմուկ/Գնդեվազ – 195 949 236 ՀՀ դրամ,
- Գորայք – 121 845 480 ՀՀ դրամ,
- Վայք/Սարավան – 128 988 180 ՀՀ դրամ:
Չնայած այն բազմաթիվ խնդիրներին, որոնք «Լիդիան Արմենիան» բախվել է վերջին տարիներին, ընկերությունը 2008թ.-ից ի վեր պարտաճանաչ կերպով իրականացրել է ստանձնած պարտավորությունները` այս տարիների ընթացքում համայնքային բյուջեներ հողի վարձակալության դիմաց վճարելով ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Վստահ ենք, որ գալիք տարի հողի վարձակալության դիմաց վճարված գումարները կլինի համայնքներում «Լիդիան Արմենիայի» և Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցության բազմաթիվ ուղղություններից միայն մեկը: Այսօր առավել քան երբևէ կարևոր է համայնքների տնտեսական կայությունը համայնքը կուռ, սահմանը ամուր պահելու համար` հաշվի առնելով համայնքներում ստեղծված նոր իրականությունը: