ՔՊ-ական պատգամավորը՝ ՌԴ-ի չշնորհավորելու և Զատուլինի հայտարարության մասին
Ես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի քիչ ուշադրություն դարձնենք, թե որ երկրներից են գալիս նման հայտարարությունները: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ օրս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ, և ինչու է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել Հայաստանում ընտրությունների արդյունքները չընդունելու մասին:
«Այսօր ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը, ու ժողովուրդը ընտրել է իր իշխանությունը, հարևան երկրները ուզեն, թե չուզեն, հաշվի կնստեն այդ կարծիքների հետ: Մենք գիտենք, թե առաջին իսկ օրերից սկսած ինչքան մեծ թվով երկրներից ենք ստացել շնորհավորանքներ, բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը:
Այսպես էլ շարունակվելու է, ես կարծում եմ, որ այս պրոցեսները ավարտվելուց հետո բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով»,- նշել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...