11:00 Լուրերը մեկ տողով. Նախկին պատգամավորի ձերբակալությունը, ընտրակաշառքի աղմկահարույց բացահայտումները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս պահին իրեն ձերբակալելու են եկել:
•«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է Արտաշատում 100-ից ավելի ընտրողի խոշոր չափի ընտրակաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով:
•Դատարանի որոշմամբ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը կալանավորվել է 2 ամսով, իսկ Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
•«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Արման Թաթոյանը նախընտրական ծախսերի համար մոտ 500 հազար դոլարի վարկ է վերցրել, ինչի մասին Դավիթ Անանյանը տեղյակ չէր:
•Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը, որով կկրճատվի մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը:
•ԱՄՆ Պենտագոնը Կոնգրեսից հրատապ 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում է պահանջել Իրանի դեմ ռազմական գործողությունների և այլ ծախսերի համար:
•Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. արձանագրվել է առնվազն 14 հարված, տուժածներ չկան:
•Փամբակ գետում շարունակվում են անհետացած երկու երեխաների որոնումները, որոնցից 7-ամյա երեխայի մարմինն արդեն հայտնաբերվել է:
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրո...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...
09:00 Լուրերը մեկ տողով. Հայկական վարդերի արտահանումը. Շտապօգնության նոր մոպեդներ՝ մայրաքաղաքում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Երևանի քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկեր...