ՏԵՍԱՅՈՒԹ. Օդեսայում ապամոնտաժել են Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը

Օդեսայում ապամոնտաժել են Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը:

 

ՌԴ պետդումայի պատգամավոր Սլուցկին իր  ալիքում նշել է, որ պատմությունը չի կարելի սպանել, ինչպես ճշմարտությունը։


«Եկատերինա 2-րդի հուշարձանն անպայման կվերադառնա իր արժանի տեղը, և, վստահ եմ,  շուտով, Կիևի խունտայի առաջնորդները դատարան կուղարկվեն իրենց բոլոր հանցագործությունների համար»,- հավելել է պատգամավորը։


Նշենք, որ նոյեմբերի 30-ին Օդեսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել ապամոնտաժել Եկատերինա II-ի հուշարձանը։ Կայսրուհու՝ որպես Օդեսայի հիմնադիրի և նրա համախոհներ Ժոզեֆ դե Ռիբասի, Ֆրանց դե Վոլանի, Գրիգորի Պոտյոմկինի և Պլատոն Զուբովի հուշարձանը կանգնեցվել է քաղաքում 1900 թվականին։ 1920 թվականին այն ապամոնտաժվեց, սակայն 2007 թվականին այն կրկին վերականգնվեց Եկատերինինսկայա հրապարակում։ Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալների հարձակմանը. այն ծածկվել է ներկով, մակագրություններ են կիրառվել, վրան կարմիր գլխարկ է դրվել։
Հուշարձանների ապամոնտաժումը, ինչպես նաև փողոցների անվանափոխումը սկսվել է Ուկրաինայում 2015 թվականին, երբ ընդունվեց ապակոմունիզացիայի մասին օրենքը։