ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է. հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում։
«Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։ Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ», - նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ արցախցիներ փորձել են մոտենալ Լաչինի միջանցքում գտնվող ադրբեջանցիներին
Արցախցիները փորձել են մոտենալ Լաչինի միջանցքում իբր բնապահպանական պատճառներով ճանապարհը փակած ադրբեջանցիներին։ &nbs...
ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը Ստեփանակերտում
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը։Նշենք, որ այսօր առավոտյան Արցախի Հանրապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանը հրապարակեց այն մարդկանց անունները, ովքեր օգտվում են Արցախում ստեղծված իրավիճակից
ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ներկայացնել իրավիճակը շրջափակված Արցախում: «Բացի հրատապ հարցերից, անո...