Մեսսին անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել Մբապեի նկատմամբ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հարաբերությունների մասին:

 

Ֆրանսիացի մասնագետին հարցրել են, թե արդյոք անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել Մեսսին Մբապեի նկատմամբ, երբ Արգենտինայի հավաքականի չեմպիոնական շքերթի ժամանակ թույլ է տվել դարպասապահ Էմիլյանո Մարտինեսին Կիլիանի դեմքով տիկնիկով ծաղրել ֆրանսիացի հարձակվողին: Այդ ժամանակ նա դարպասապահի կողքին էր:

 

«Մեսսին անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել Մբապեի նկատմամբ: Նրանք ձեռքսեղմում ունեցան, իսկ Կիլիանը եզրափակիչում կրած պարտությունից հետո իրեն ճիշտ պահեց՝ շնորհավորելով Լեոյին»,- Գալտյեի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: