Սպորտ
Մբապեն՝ Մարտինեսի սկանդալային վարքի մասին
Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Փարիզի ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի սկանդալային վարքի մասին։ Բուենոս Այրեսում ազգային թիմի չեմպիոնական շքերթի ժամանակ Մարտինեսը բռնել էր երկրպագուներից վերցրած Մբապեի պատկերով տիկնիկ։
«Դա իմ խնդիրը չէ։ Այդպիսի անօգուտ բաների համար էներգիա չունեմ»,- Մբապեի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։
Աշխարհի առաջնության եզրափակիչում (2:2, 1:1, 11մ՝ 2:4) Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, արդյունավետ էր իրացրել նաեւ հետխաղային 11-մետրանոցը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0