ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մխիթարյանը պատրաստ է Նապոլիի դեմ այսօրվա խաղին
«Ինտերն» Ա Սերիայի 16-րդ տուրում այսօր «Սան Սիրոյում» ընդունելու է առաջատար «Նապոլիին»:
Իտալական մամուլի հաղորդմամբ՝ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է այսօրվա խաղին և երեկ մասնակցել է ընդհանուր խմբի մարզումներին:
Ըստ կանխատեսումների՝ տարվա առաջին խաղն «Ինտերը» կսկսի հետևյալ մեկնարկային կազմով՝
Օնանա, Շկրինյար, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Լուկակու:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը թեթև վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
«Ինտերը» 30 միավոր ունի իր ակտիվում և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ առաջատարին զիջելով 11 միավորով:
[7f6625f663beee172bfb0b41a71f4179.jpg]
[05596454c522e4bf6562df2062d35c95.jpg]
[deb6bd755afce1df80d8257160cd5f6e.jpg]
[acd9cbe382e12a29000aadd1d1a449f1.jpg]
[52c0ba19b2ea80cac153f08ab7588100.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ռոնալդուն կկարողանա տեղափոխվել «Նյուքասլ» մեկ դեպքում
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր լիգա վերադառնալու և Չեմպիոնների լիգայում դարձյալ խաղալու...
Մխիթարյանը մեկնաբանել է Նապոլիի նկատմամբ տարած հաղթանակը
Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Նապոլիին»։ Հայաստանի ազգային հավ...
Ռոնալդուն բուժզննում է անցել «Ալ-Նասր»–ում
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բուզժննում է անցել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի համար և լո...
Ռոնալդուի տեղափոխությունից հետո «Ալ-Նասրի» հետևորդներիի թիվը ռեկորդային աճ է գրանցել
«Ալ-Նասր» ակումբի Ֆուտբոլային ակումբի Twitter-ի հետևորդների թիվը ընդամենը երկու օրում ավելացել է ավելի քան 4 անգամ՝ 860...