ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նիագարայի ջրվեժը գրեթե ամբողջությամբ սառել է․ ինչ տեսք ունի այն թռչնի թռիչքի բարձրությունից
Անօդաչուի միջոցով արված լուսանկարները ցույց են տալիս, որ հանրահայտ Նիագարայի ջրվեժը գրեթե ամբողջությամբ սառել է, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ արևմտյան Նյու Յորքին պատուհասել է վերջին 50 տարվա ամենասարսափելի սառնամանիքը՝ դառնալով ավելի քան 60 մարդու մահվան պատճառ:
«Ցավոք, ոստիկանությունը սպասում է, որ զոհերի թիվը կաճի», - թվիթերյան էջում գրել է Բաֆալոյի քաղաքապետ Բայրոն Բրաունը: