Ռուս խաղաղպահները գալիս են Տեղ գյուղի մոտ` հանդիպելու հայ ակտիվիստների հետ
Ինչպես արդեն հայտնել էինք` այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոերթը դեպի Լաչինի միջանցք։ Ավտոերթի մասնակիցներն արդեն անցակետի մոտ են:
«2-3 հոգի՝ մեր ուղեկցությամբ, հիմնականում այն մարդիկ, ովքեր ի վիճակի են բանակցելու ռուսների հետ, գնում ենք ռուսական կողմ, հնարավոր է նաև լրագրողներ։ Եթե ռուսները թույլ տան, մենք խնդիր չունենք»,- այս մասին դեպի Ստեփանակերտ շարժվելու նպատակով ավտոերթ կազմակերպած ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը։
Անցակետի մոտ ՀՀ ոստիկանները ներկայացրեցին այն պայմանները, որոնք պիտի խստորեն պահվեն ակտիվիստների ու լրագրողների կողմից: Ակցիայի մասնակիցները եկան այն եզրահանգման, որ գնալու են բոլորով՝ մի մասը կսպասի 100 մետր հեռու մի քանի հոգի ռուս խաղաղապահների հետ կվարեն բանակցություններ, այդ ամենը ֆիքսելու են տեղում աշխատող լրագրողները: Նշվում է նաև, որ քիչ ռուս խաղաղպահները շարժվել են Ստեփանակերտից և մոտ մեկուկես ժամից կլինեն Տեղ գյուղի մոտ եւ կհանդիպեն ներկաների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեն կարող երաշխավորել անվտանգությունը. ի՞նչ է ասել ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը հայերին
Հայաստանից Արցախ մեկնող քաղաքացիների 5 ներկայացուցիչներ բանակցեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները շարժվելու են դեպի օդանավակայան
«Ճանապարհն այդպես էլ չբացվեց, երեկվա հանդիպումները որևէ արդյունք չտվեցին»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Վաղվա Արցախ»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները երթով գնում են օդանավակայան՝ հանդիպում պահանջելու Վոլկովի հետ
«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ այսօր երթով շարժվելու են դեպի օդանավակայան՝ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էյֆելյան աշտարակի դիմաց մի խումբ հայեր ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի
Փարիզում, Էյֆելյան աշտարակի դիմաց՝ ի աջակցություն արցախցի բնակչության հայերը ակցիա են իրականացրել։ Նրանք տարածել ե...