Հասարակություն
Կարևոր
Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկել Արցախ
Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Արցախ, դրանք Բերձորի միջանցքով առաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Բեռը ներառում էր դեղորայք, մանկական և այլ սննդամթերք բժշկական հաստատությունների համար, Auroranews-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել։ Այդ մարդիկ տարբեր տեսակի քրոնիկ հիվանդություներ ունեն և նրանք այնտեղից իրենց դուրս բերելու խնդրանքով դիմել են Կարմիր խաչին։
ԿԽՄԿ–ի աշխատակիցները նրանց տեղափոխելու համար դիմել են համապատասպան օտարերկրյա ներկայացուցչություններ և այլ կառույցներ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայկական արտադրության «ԴԵՎ-3» ԱԹՍ-ը՝ զորահանդեսի կենտրոնում
Հանրապետության օրը՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրմամբ
Հանրապետության օրը՝ նոր գեներալների նշանակմամբ
5.0