ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուն, սարսափի ճիչեր՝ Մարոկկոյում

Մարոկկոյի Մուհամմեդիա նավահանգստային քաղաքի գազի պահեստում հզոր պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ գազի պահեստի տարածքում հինգ ավտոցիստեռն է այրվել, որոնցում եղել է 40 տոննա վառելիք։  Թե քանի մարդ է տուժել, դեռ հայտնի չէ։

 

Տեղական alyaoum24 լրատվական գործակալության փոխանցմամբ՝  հզոր պայթյունը կիլոմետրերից տեսանելի է եղել։ 

 

Համացանցում հայտնված տեսանյութում սարսափի ճիչեր են լսվում։ Նշվում է, որ քաղաքի մի մասի երթեւեկությունը արգելափակվել է։

 

Քաղաքականություն

Պատահարներ