Բելառուսը և Ռուսաստանը ծրագրում են համատեղ ստեղծել երեք արբանյակ
Բելառուսը և Ռուսաստանը 2023 թվականին կսկսեն ստեղծել արբանյակների համատեղ համաստեղություն` որպես Միութենական պետության նոր գիտատեխնիկական ծրագրի մաս, հայտարարել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրատեղեկատվական համակարգերի» տնօրեն Սերգեյ Զոլոտոյը։
Ըստ Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցչի` հաջորդ տարի կսկսվի «Комплекс-СГ» ութերորդ ծրագրի իրականացումը, որը վերաբերում է ուղեծրային և ցամաքային օբյեկտների հիմնական տարրերի զարգացմանը: Խնդիրը փոքր չափի տիեզերանավերի համատեղ բազմարբանյակային համաստեղություններ ստեղծելն է՝ Երկրի մակերևույթի և մերձերկրյա տարածության մոնիտորինգի համար:
Նա մանրամասնել է, որ միութենական պետական «Комплекс-СГ» ծրագիրը նախատեսում է երեք արբանյակների ստեղծում։ Մեկ արբանյակը կշռելու է 200 կգ, իսկ մյուս երկուսը կլինեն ավելի փոքր՝ մոտ 10 կգ:
Դեռ նոյեմբեր ամսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսն ու Ռուսաստանը աշխատում են արբանյակային համատեղ համաստեղության ստեղծման վրա, որը կօգտագործվի ռազմական նպատակներով և ոչ միայն։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ու Ադրբեջանը կավելացնեն գազի մատակարարումները
Ռուսաստանը Ադրբեջանի հետ պայմանավորվել է ավելացնել ներքին սպառման համար գազի մատակարարումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տ...
Վրաստանում ռուսների հաշիվներն արգելափակվել են
Վրացական Bank of Georgia բանկը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող իր հաճախորդներին ծանուցումներ է ուղարկել հաշիվների փակ...
Վերին Լարսում իրավիճակը կարգավորվե՞լ է. Քերոբյանը լավ լուր հայտնեց
Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց...
«ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում նոր հնարավորությունները». Օվերչուկ
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը նշանակալի թեմա է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հ...