«ՀՀ-ն ու ՌԴ-ն դիտարկում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում նոր հնարավորությունները». Օվերչուկ
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցությունը նշանակալի թեմա է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ։ Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ։
«Երկկողմ հարաբերություններում համագործակցությունը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում չափազանց կարևոր թեմա է», - ասել է Օվերչուկը։
Նա հայտարարել է, որ կողմերը դիտարկում են նոր հնարավորություններ այս ոլորտում։
Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ռուսական ձեռնարկությունները մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքներին։ Վերանորոգման մեծ մասն իրականացվել է Ռուսաստանի կառավարության վարկի միջոցներով։ Նոր էներգաբլոկի արժեքի հաշվարկներն իրականացնում է նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկություններից մեկը ՝ Rusatom Energy Projects-ը։ Տվյալներն առայժմ մոտավոր կլինեն, բայց մեկնարկային կետ կդառնան տեխնիկատնտեսական հիմնավորման համար, որը պետք է պատրաստ լինի 2025 թ.–ի վերջից ոչ ուշ։
Ենթադրվում է, որ էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000 կամ 1200 մեգավատ։ Այս երկու տարբերակների համար էլ դիտարկվում են ռեակտորների ռուսական նախագծեր։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ու Ադրբեջանը կավելացնեն գազի մատակարարումները
Ռուսաստանը Ադրբեջանի հետ պայմանավորվել է ավելացնել ներքին սպառման համար գազի մատակարարումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տ...
Վերին Լարսում իրավիճակը կարգավորվե՞լ է. Քերոբյանը լավ լուր հայտնեց
Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց...
Պուտինը` ՌԴ-ի ու ԱՊՀ անդամ մյուս երկրների միջև ապրանքաշրջանառության մասին
2022թ–ի հունվար–հոկտեմբերին ՌԴ–ի ու ԱՊՀ անդամ մյուս երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 6.6 տոկոսով` հ...
Հայտնի է` որքան գումար է անհրաժեշտ «Հյուսիսային հոսքի» պայթեցված բլոկների վերականգնման համար
«Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցված բլոկների վերականգնման արժեքը կկազմի առնվազն 500 միլիոն դոլար, հայտնում է New...