Վերին Լարսում իրավիճակը կարգավորվե՞լ է. Քերոբյանը լավ լուր հայտնեց

 Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով` Լարսում տեղադրվել են ռենտգեն սարքավորումներ, նոր լրացուցիչ անցակետեր են բացվել։

 

«Եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա, հերթերը գրեթե վերացել են»,- նշեց Քերոբյանը։

 

Նշենք, որ Վերին Լարսով անցնող և Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ռազմավարական ճանապարհը ձմռան շրջանում պարբերաբար փակվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և բեռնափոխադրողները ստիպված են լինում շաբաթներով հերթում կանգնած սպասել ճանապարհի բացմանը։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1–ից Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։

Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ

Հավելենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` 2022 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն՝ Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարների քանակը նվազել է 800-ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։

Քաղաքականություն

Պատահարներ