ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սառցակալած մայթեր, հետաձգված կամ չեղարկված ավելի քան 60 չվերթ՝ Մոսկվայում

Մոսկվայի 3 օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում, այսօր առավոտյան վատ եղանակի պատճառով ավելի քան 60 չվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

 

Yandex.Schedule-ի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9։00-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, 9-ը չեղարկվել է։

«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, 7-ը չեղարկվել է։

 

«Շերեմետևո» օդանավակայանում 10 չվերթ է հետաձգվել, 4-ը՝ չեղարկվել։ Ավելի վաղ մոսկվացիներին նախազգուշացվել էր եղանակային պայմանների վատթարացման մասին։ Դեկտեմբերի 21-ի երեկոյից մինչև հինգշաբթի օրն առավոտյան մայրաքաղաքում թաց ձյուն, անձրև և մերկասառույց Է եղել։

«Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Ալինա Կոտիլևսկայան «РИА новости»-ին հայտնել է, որ հինգշաբթի օրը Մոսկվայում սպասվում է ամպամածություն, թույլ տեղումներ, մառախուղ. օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի լինելու Է մինչև +3 աստիճան։

 

Ավելի վաղ համացանցում նաև տեսանյութեր էին տարածվում, որոնցում երևում էր, թե Մոսկավյի մարզում ինչ վիճակում են փողոցները։