Ֆրանսիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ԱԳՆ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում «Ռուսական տան» ղեկավար Դմիտրի Սիտիի դեմ մահափորձի վերաբերյալ Հանրապետության արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի հայտարարություններից հետո:
Գերատեսչության կայքում նշվում է, որ ռուս դիվանագետները Ֆրանսիայի դեսպանին մատնանշել են, որ անընդունելի են Մոսկվայի հանդեպ մեղադրանքներն առ այն, որ նա ԿԱՀ տարածքում որոշ ռուսական մասնավոր ռազմական կառույցների միջոցով «քարոզչություն» և «բռնություն է իրագործում քաղաքացիական բնակչության նկատմամբ»։
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Փարիզին զերծ մնալ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում նեոգաղութատիրական մոտեցումից, դադարեցնել հակառուսական հիստերիա հրահրելը, ինչպես նաև աֆրիկացի գործընկերներին ցույց տալ, թե ում հետ պետք է ընկերանան և համագործակցեն։
Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Քեթրին Կոլոննան ավելի վաղ «քարոզչություն» էր անվանել Սիտիի գրասենյակում տեղի ունեցած պայթյունի վայրում ոստիկանների կողմից արված լուսանկարը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից՝ գազի մատակարարումների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվու...
Ինչու չի կայանա Միրզոյան-Լավրով-Բայամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը,...
Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվ...
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս խաղաղապահների վերաբ...