Հասարակություն Կարևոր

Ովքեր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը. «Հետք»

Gohar Vardanyan 736 դիտում
Ովքեր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը. «Հետք»

Չնայած «Anglo Asian Mining»-ը հիմնադրվել է 2004 թ. սեպտեմբերին Լոնդոնում, որտեղ մինչ օրս իրավաբանորեն հաշվառված է, նրա գործունեության հասցեն Բաքուն է, ավելին՝ մինչեւ այս տարվա հունվար ամիսը բրիտանական ընկերությունը հանքարդյունաբերական գործունեություն է ծավալել բացառապես Ադրբեջանում: Այս մասին գրում է Hetq.am-ը:

 

Բանն այն է, որ այս տարվա հունվարին «Anglo Asian Mining»-ն ավարտին է հասցրել կանադական «Libero Copper & Gold Corporation»-ում 19,8 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու գործարքը, որը պղնձամոլիբդենային եւ պղինձ-ոսկու հանքավայրեր է հետախուզում Կոլումբիայում, Կանադայում եւ Արգենտինայում:

 

2022 թ. սեպտեմբերի 20-ի դրությամբ «Anglo Asian Mining»-ի բաժնետոմսերի 43 տոկոսը կենտրոնացած է դրա տնօրենների եւ սրանց հետ փոխկապակցված անձանց ձեռքում:

 

Գլխավոր բաժնետերը 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին է (Mohammad Reza Vaziri), որն ունի 28,67 տոկոս: Վերջինս նաեւ ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենն է:

 

Ռեզա Վազիրին բարձրաստիճան պաշտոնյա է եղել Իրանում մինչեւ 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, որը գահընկեց արեց այդ երկրի շահ Մոհամադ Ռեզա Փահլավիին: Հեղափոխությունից տուժածներից մեկն էլ Ռեզա Վազիրին էր, որն այնուհետ արմատներ գցեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Ադրբեջանում. երկրներ, որոնց հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօր, մեղմ ասած, ոչ բարեկամական են:

 

Բրիտանական ընկերության մյուս խոշոր բաժնետերը, որին պատկանում է 9,38 տոկոս, 83-ամյա Ջոն Հենրի Սունունուն է (John Henry Sununu), որը նաեւ դրա տնօրենների խորհրդի անդամ է որպես ոչ գործադիր տնօրեն (non-executive director): Հանրապետական Սունունուն, որը հոր կողմից հունական եւ լիբանանյան ծագում ունի, իսկ մոր կողմից՝ հունական եւ իսպանական, 1983-1989 թթ. եղել է ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի նահանգապետը, իսկ 1989-1991 թթ. (Ջորջ Բուշ ավագի օրոք)՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը:

 

Մանրամասաները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250