ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթենքում տղամարդը կրակ է բացել սրճարանի այցելուների վրա
Անհայտ տղամարդը կրակ է բացել Աթենքի Նեա Սմիրնի շրջանում գտնվող սրճարանի այցելուների վրա՝ սպանելով երկու տղամարդու և վիրավորելով մեկ կնոջ։ Ենթադրվում է, որ սա մաֆիայի բախում է, հայտնում է Հունաստանի հանրային հեռուստատեսությունը՝ ERT-ն։
Հրապարակվել է հարձակման տեսախցիկի տեսագրությունը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, սրճարանում շատ մարդիկ են եղել։ Բժշկական դիմակով և գլխարկով անհայտ անձը շրջել է փողոցում կանգնած սեղանների արանքով և կրակ բացել սեղաններից մեկի մարդկանց վրա։ Դրանից հետո նա փախել է։
Հաղորդվում է, որ տուժածները ծագումով ալբանացիներ են։ Վիրավորվել է մոտակայքում գտնվող կինը, նրա կյանքին վտանգ չի սպառնում.
Հեռուստաալիքը նշում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել բանուկ վայրում։
«Ըստ տեղեկությունների՝ սպանվածներից մեկը պատկանել է քրեական շրջանակներին»,- հայտնում է ERT-ն ու տեղի ունեցածն անվանում «մաֆիոզ հարձակում»։