Հասարակություն
Երևանից Մոսկվա մեկնող բիզնես դասի ինքնաթիռը Ադրբեջանի տարածքով թռչելիս տագնապի ազդանշան է տվել
Երևան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց բիզնես ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով` Flightradar24 ծառայությունը։
Hawker 800A բիզնես ինքնաթիռը Երևանի օդանավակայանից մեկնել է ժամը 18։40-ին (Մոսկվայի ժամանակով 17։40-ին) և մի քանի րոպե անց, Ադրբեջանի տարածքով թռչելիս, տագնապի ազդանշան է տվել, որի կոդը նշանակում է վթարային կամ այլ արտակարգ իրավիճակ։
Ինքնաթիռը շարունակել է թռիչք։ Տագնապի ազդանշան տալու պատճառը դեռևս պարզ չէ։ Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե ովքեր են գտնվում օդանավում (այն նախատեսված է 8 մարդու համար)։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պուտինին դիմած և սպառնալիքներ հնչեցրած զինվորը ձերբակալվել է. մանրամասներ
Մոսկվայում գտնվող «Армения» ռեստորանից հերքել են փակման մասին լուրերը. ԶԼՄ
Հուլիսի 2-ից եղանակը կփոխվի․ հայտնի է՝ ինչ է սպասվում
Այս նախագիծը սխալ է․ Սամվել Մարտիրոսյանը չի պատրաստվում նահանջել IMEI-ի հարցում
5.0