Հայտնի է, թե ժամը քանիսին կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը և կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով․
Մասնավորապես, փակ են լինելու
Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։
Նմանատիպ հոդվածներ
Նվազագույն աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ
Նվազագույն աշխատավարձը ՀՀ–ում հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ, նախկին 68 հազար դրամի փոխարեն։ ԱԺ–ը երկրորդ ընթերցմամբ...
ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն 1–ին տեղում է. ռուսաստանցիները որտեղ են նշելու Ամանորը
Ռուսաստանցիները նախընտրում են Ամանորի տոները Հայաստանում անցկացնել։ ԱՊՀ երկրների շարքում ռուս զբոսաշրջիկների ցուցանիշով...
«Վայենկոմատում ասացին՝ հո նախարար, բարձ պաշտոնյա չի դառնալու, որ իրեն դա խանգարի». զինծառայողի հարազատն ահազանգում է
2022 թվականի սեպտեմբերի 13-ի մարտական գործողությունների ժամանակ շրջափակման մեջ հայտնված և գերեվարված երեք զինծառայողների...
Չեն կարողանում գտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պահեստապետին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուտով կլրանա «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթի 4-...