ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուրյաթիայում ուղղաթիռ է այրվել. անձնակազմի անդամներին ողջ մնալ չի հաջողվել

Ուղղաթիռը բռնկվել է ուրբաթ օրը Բուրյաթիայի մայրաքաղաքի օդանավակայանում, միջադեպի հանգամանքների և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

 

«Ուլան-Ուդեի օդանավակայանի թռիչքուղու վրա ուղղաթիռ է այրվում, մանրամասները ճշտվում են»,- ասել է աղբյուրը։

 

Ավելի ուշ Ռիա Նովոստին հաղորդել է, որ Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ երեք մարդ է մահացել, այս մասին հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

 

«Անձնակազմի երեք անդամներ զոհվել են»,- ասել է աղբյուրը։

 

Նրա խոսքով՝ ուղղաթիռը ծանր վայրէջք է կատարել Բուրյաթիայի մայրաքաղաքի օդանավակայանում Բայկալ լճից թռիչքից հետո։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Քաղաքականություն

Պատահարներ