Վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել
Վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքը նոյեմբերին գերազանցել է 2019 թվականի նույն ամսվա ցուցանիշը։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է մեր երկիր զբոսաշրջային այցելությունների աճի ներքին և արտաքին պատճառները։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2022 թվականի հունվար–նոյեմբերին Հայաստան 1.54 մլն զբոսաշրջիկ է ժամանել։ Ընդ որում, 2019 թվականից սկսած առաջին անգամ, մեկ ամսվա ցուցանիշները գերազանցվել են. միայն 2022 թվականի նոյեմբերին 144 576 զբոսաշրջային այց է գրանցվել 2019 թվականի նույն ամսվա 140 376–ի համեմատ (2021 թվականի նոյեմբերին երկիր է ժամանել 85 762 զբոսաշրջիկ)։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ապրեսյանը նշեց, որ այդ այցերի մեծ մասը (47%–ը) պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքով։ Այնուհետև, ՌԴ–ից հետո մեծ տարբերությամբ, գալիս են Վրաստանը, Իրանը, ԱՄՆ–ն և Գերմանիան։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստան է ժամանել 1 926 353 մարդ։ 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով այցելուների թիվը 6 անգամ կրճատվեց` հասնելով 375 216-ի։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը քննադատել է Չինաստանի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունը
Իրանը քննադատել է Չինաստանի եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների համատեղ հայտարարությունը` այն անվանե...
Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել ենթարկվել Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին
Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել՝ փոխել իրենց առեւտրային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ եւ ե...
Գերմանիան եվրոպական միասնական արձագանքի կոչ է անում
Գերմանիան եվրոպական միասնական արձագանքի կոչ է անում՝ ԱՄՆ-ի գնաճի նվազեցման ակտին, որը կներառի կառավարության աջակցության...
Տասնյակ երկրներ ջանքեր են գործադրում՝ նվազեցնելու Եվրամիության կողմից գազի գնի նախատեսված վերին շեմը
Տասնյակ երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Իտալիան, Լեհաստանը եւ Սլովենիան, ջանքեր են գործադրում՝ «էականորեն» նվազեցնելու Եվրա...