Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել ենթարկվել Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին
Եվրամիությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել՝ փոխել իրենց առեւտրային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ եւ ենթարկվել Մոսկվայի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներին։
«Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին չմիանալու Թուրքիայի քաղաքականությունն գնալով ավելի մեծ անհանգստության պատճառ է դառնում», - Funke Group-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Թուրքիան կտրուկ ավելացրել է իր արտահանումը Ռուսաստանի Դաշնություն եւ ավելացրել է ռուսական նավթի ներկրումը։ Այս կապակցությամբ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն եւ Թուրքիան մտել են մաքսային միություն, որն ապահովում է ապրանքների ազատ տեղաշարժը, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքների, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Անկարան չպետք է օգնի Ռուսաստանին՝ շրջանցելու արեւմտյան պատժամիջոցները, ընդգծել է Բորելը` հիշեցնելով, որ Թուրքիան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ունի։
«Մենք ակնկալում ենք համապատասխանություն բոլոր թեկնածու երկրների ձեռնարկված միջոցառումների միջեւ, այդ թվում՝ Թուրքիայի», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, փոխանցում է DW-ն։
Բորելի խոսքով՝ պատերազմի ֆոնին Թուրքիայի եւ Ռուսաստանի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնումը նույնպես մեծ անհանգստության առիթ է։ Եվրամիությունը բազմիցս թուրք գործընկերների ուշադրությանն է ներկայացրել իր կասկածներն ու ակնկալիքները եւ կշարունակի անել դա բոլոր մակարդակներում, հավելել է Բորելը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը քննադատել է Չինաստանի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունը
Իրանը քննադատել է Չինաստանի եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների համատեղ հայտարարությունը` այն անվանե...
Գերմանիան եվրոպական միասնական արձագանքի կոչ է անում
Գերմանիան եվրոպական միասնական արձագանքի կոչ է անում՝ ԱՄՆ-ի գնաճի նվազեցման ակտին, որը կներառի կառավարության աջակցության...
Տասնյակ երկրներ ջանքեր են գործադրում՝ նվազեցնելու Եվրամիության կողմից գազի գնի նախատեսված վերին շեմը
Տասնյակ երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Իտալիան, Լեհաստանը եւ Սլովենիան, ջանքեր են գործադրում՝ «էականորեն» նվազեցնելու Եվրա...
Թեժ բանավեճեր՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը որոշ տեղեկություններ է հայտնել Սևծովյան տնտեսական հ...