Գերմանիան եվրոպական միասնական արձագանքի կոչ է անում

Գերմանիան եվրոպական միասնական արձագանքի կոչ է անում՝ ԱՄՆ-ի գնաճի նվազեցման ակտին, որը կներառի կառավարության աջակցության կանոնների պարզեցում եւ ֆինանսավորման տարբերակների ընդլայնում, ասվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության փաստաթղթում, որը հայտնի է դարձել Reuters-ին:

 

Եվրամիությունը կարող է մշակել կանաչ տեխնոլոգիաների խթանման ծրագիր՝ միավորելով ֆինանսավորման տարբեր տարրեր՝ բյուջետային սահմանափակումներից խուսափելու համար. օրինակ, Նորարարության հիմնադրամը կարող է մեծացնել աջակցությունը մաքուր տեխնոլոգիաների ոլորտի խոշոր նախագծերին, կամ Եվրոպական ներդրումային բանկը (EIB) կարող է երաշխիքների միջոցով ավելի շատ ռիսկեր ստանձնել, նշվում է փաստաթղթում։

 

Նախարարության փաստաթուղթը առաջարկում է նաեւ, որ անդամ երկրները ավելի խստորեն ամրացնեն կայունության չափանիշները պետական ​​մրցույթների ազգային մակարդակում եւ ընդլայնեն կամ մեծացնեն ավանդական սուբսիդավորման ծրագրերը՝ զգուշացնելո դա անել տեղական բովանդակության պահանջներից ելնելով, որոնք նպաստում են ներքին արդյունաբերությանը: Փաստաթղթի համաձայն, դա ոչ միայն կհակասի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) օրենքին, այլ նաեւ կնպաստի «համաշխարհային առեւտրային կարգի հետագա քայքայմանը»։

Եվրամիության երկրները ողջունում են Վաշինգտոնի՝ մաքուր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելու ձգտումը, սակայն պնդում են, որ տեղական բովանդակության հետ կապված ԱՄՆ-ի 200 միլիարդ եվրոյի սուբսիդիաները կարող են խախտել ԱՀԿ կանոնները՝ իրենց ընկերություններին դնելով անբարենպաստ իվիճակում:

Քաղաքականություն