ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս են մարդիկ փախչում «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պահին

 Ռուսական լրատվականներում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պահին մարդիկ ինչպես են փախչել տարածքից։ Նշվում է նաև, որ գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման փաստով։ Հրդեհի վնասը, ներառյալ կայանված մեքենաները, կարող է կազմել 20-30 միլիարդ ռուբլի, ըստ Ապահովագրողների համառուսական միության:

 

Հավելենք նաև, որ Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացված է:

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի զոհ է դարձել մեկ մարդ։

Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառ են դարձել շենքի կցակառույցում եռակցման աշխատանքները։ Ավելի վաղ դիտարկվում էր հրկիզման վարկածը։

Միաժամանակ «OBI» խանութն ամբողջությամբ մոխրացել է, կանգուն են մնացել միայն կրող կառույցները։ Այժմ շենքի ներսում նկատվում են հրդեհի առանձին օջախներ։

 

Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին։ Կենտրոնում տեղակայված «OBI» խանութի շինարարարական բաժնում պայթյուններ են որոտացել։ ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հրդեհի մակերեսը կազմել է 18 հազար քառակուսի մետր։