ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է անհայտ անձը ապտակել Ալբանիայի նախկին նախագահին
Անհայտ անձը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հակակառավարական ցույցի ժամանակ ապտակել է երկրի նախկին նախագահ Սալի Բերիշային։ Միջադեպի տեսանյութը տարածվել է ԶԼՄ-ներում և սոցցանցերում: Դեպքից հետո քաղաքական գործչի անվտանգության աշխատակիցները բռնել ու ծեծի են ենթարկել հարձակվողին։ Բերիշան գլխավորել է ընդդիմության ցույցը՝ ընդդեմ երկրի վարչապետի, որին մեղադրում են ենթադրյալ կոռուպցիայի մեջ։