ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում հրդեհ է բռնկվել Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի շենքում
Բաքվում հրդեհ է բռնկվել Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի շենքում։ Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ «112» թեժ գծին տեղեկություն է ստացվել Բաքվի Գյանջայի պողոտայում գտնվող Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի վարչական շենքի տանիքում բռնկված հրդեհի մասին։
Ակադեմիայի անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Ծխի պատճառով 14 մարդ հոսպիտալացվել է։ Տանիքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։