ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարատովի մարզի ավիաբազայի վրա ԱԹՍ-ով հարձակման կադրերն են հրապարակվել

Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզում գտնվող ռուսական Էնգելս օդանավակայանում պայթյուններ են հնչել։ Անհայտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռազմավարական ինքնաթիռների վրա, գրում է Unian-ը։ Ըստ ուկրաինացի լրագրող Ռոման Բոչկալայի՝ հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ի գիշերը։ 

 

Նշվում է․ «Էնգելսի օդանավակայանում երկու ռուսական Տու-95 ինքնաթիռներ են խոցվել»։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Ռյազան քաղաքի մերձակայքում գտնվող օդանավակայանում բռնկված հրդեհից վառելիքի բեռնատարը պայթել է. կան զոհեր։