Ինչ գին ունի ռուսական նավթը. ուժի մեջ են մտել ԵՄ-ում ռուսական նավթի էմբարգոն և գնի առաստաղը
Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանից Եվրամիության երկրներ նավթի օֆշորային մատակարարումների էմբարգոն և սկսել է գործել ռուսական նավթի գնային առաստաղը, որը հաստատել են G7 երկրները, ԵՄ-ը և Ավստրալիան։ Այս մասին գրում է RTVI-ը:
Եվրամիությունը դեկտեմբերի 2-ին համաձայնեցրել է ռուսական նավթի 60 դոլար գնի սահմանաչափը: Ցուցանիշի համաձայնությունն այս մակարդակի վրա հետագայում զեկուցվել է ԱՄՆ-ում, ինչպես նաև G7-ի երկրներում և Ավստրալիայում։ Politico-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի իշխանություններն առաջարկել են սահմանել բարելի դիմաց 30 դոլար։ Նման առաջարկ է հնչեցրել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նոր կանոնների համաձայն՝ Ռուսաստանը կարող է նավթ վաճառել միայն սահմանված սահմանաչափից ոչ բարձր գներով. հակառակ դեպքում ապահովագրական, բեռնափոխադրումների և վարկային կազմակերպություններին կարգելվի սպասարկել այդ գործարքները: Եթե այս կանոնը խախտվի, ֆիզիկական անձինք և ընկերությունները կենթարկվեն պատժամիջոցների:
Մինչ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումը, Եվրամիության երկրներին բաժին էր ընկնում ռուսական նավթի ծովային մատակարարումների մոտ 85%-ը։ Ներկայումս արտահանումն ուղղվում է այլ շուկաներ, որոնցից ամենամեծը Չինաստանն ու Հնդկաստանն են։
Ռուս պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ Մոսկվան կդադարեցնի նավթի մատակարարումը այն երկրներին, որոնք կորոշեն հավատարիմ մնալ գների առաստաղին: Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ այս դեպքում Ռուսաստանը պատրաստ է իր շղթաները վերահղել դեպի «շուկայական կողմնորոշված գործընկերներ» կամ կրճատել արտադրությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նավթի և գազի գները սահմանափակելու ԵՄ գաղափարը «հերթական հիմարություն» է անվանել։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Կրեմլը պատրաստում է նախագահական հրամանագիր, որը ռուս առևտրականներին արգելելու է նավթ վաճառել այն պետություններին և ընկերություններին, որոնք միացել են ռուսական էներգակիրների գների սահմանափակումների մեխանիզմին։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանային իրավիճակը գնահատում եմ լարված. Սուրեն Պապիկյան
Սահմանային իրավիճակը կարող եմ գնահատել լարված։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանութ...
Ինչու է Վիտալի Բալասանյանը մասնակցել խաղաղապահների և ադրբեջանցի «բնապահպանների» հանդիպմանը․ պարզաբանում
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է՝ որպես Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ...
ԵՄ-ը դեկտեմբերի 19-ին կավարտի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում
ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում։ Այս մասին Բրյուսելում կայացած մամ...
Ալիևն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել են
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակ...