Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Այս մասին հայտնում են ՔՊ-ց։
«Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»,-ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. Դա հենց այնպես չի եղել. «ՓԱՍՏ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում: Օրերս այստեղ հերթական ամոթալի իրադարձությունը տեղի...
Թուրքիան լրջորեն մտահոգված է Հայաստանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմամբ. թուրք պաշտոնյա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը` արտաքին հարաբերությունների հանձնա...
Հնդկաստանում ամենաճանաչված աստղերից մեկը կիսվել է Քրիստոսի արձանի լուսանկարով
Կրիկետի Աշխարհի գավաթակիր (2011թ) Հարբհաջան Սինգհը, ով Հնդկաստանում ամենաճանաչված և հայտնի աստղերից է, ինստագրամի իր բազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր»: