Քաղաքականություն

19 պատգամավոր պետք է միանա իմպիչմենտին, ինչն անհնար է. Աղազարյան

19 պատգամավոր պետք է միանա իմպիչմենտին, ինչն անհնար է. Աղազարյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծ են ներկայացնելու, նաև՝ այդ թեմայով հանդիպումներ են…

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին հայտարարության նախագիծ են ներկայացնելու, նաև՝ այդ թեմայով հանդիպումներ են նախաձեռնելու։


Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Radar Armenia-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության նախաձեռնությանը, ընդգծել է, որ գործընթացի հաջողությունը գործնականում քիչ հավանական է:


«Ամենայն հարգանքով պարոն Մամիջանյանի հանդեպ, բայց պետք չէ մեծ-մեծ խոսել։ Պետք է ՔՊ-ական 19 պատգամավոր ևս միանան այդ նախաձեռնությանը, ինչը անհնար է»,- ասել է նա։


Ընդդիմությունը իմպիչմենտի հարցով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել, իսկ թե Հովիկ Աղազարյանը կմասնակցի, թե ոչ, նրա խոսքով՝ կախված է՝ որ օրը դա կլինի։


Աղազարյանը նաև հավելել է, որ անհրաժեշտ է 54 ստորագրություն վարչապետին անվստահություն հայտնելու համար:



Նմանատիպ հոդվածներ

«168 ժամ». Ոչ մեկը չի խոսում, որ Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել նախիջևանյան թևում. Գրիգոր Գրիգորյան

«168 ժամ» թերթը գրում է.  Ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումներ անողներն այն մարդիկ են, որոնք ընդհանրապես...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250