Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են. Վրաստանի ԱԳ նախարար
Երբ խոսում ենք գլոբալ անվտանգության մասին, նախևառաջ, իհարկե, պետք է խոսենք մեր հարևանների հետ հարաբերությունների մասին։ Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար գերակա են: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Երեք երկրների հետ հարաբերություններն էլ մեզ համար շատ արժեքավոր են։ Հիշում եք, որ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսին էր այն վայրը, որտեղ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին հանդիպումը, երբ խոսքը վերաբերում էր Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև հանդիպմանը։ Դա շատ հետաքրքիր հանդիպում էր։ Վստահ եմ, որ այս ձևաչափով, և ոչ միայն այս ձևաչափով, մեր հարաբերությունները կշարունակվեն, կզարգանան, և մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը
Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Այսօր լրագրողների հետ զրո...
Մինչև դեկտեմբեր կքննարկվի՝ Հայաստանի հետ կապված բոլոր նրբությունները․ Պեսկով
ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ միությունում Հայաստանի գտնվելու նրբությունների հետ կ...
Առկա են բոլոր հիմքերը Լուգանսկի պատմական սահմաները վերականգնելու համար. հայտարարություն
Lուգանսկի ժողովրադավարական հանրապետության ներկայացուցիչները հայտարարում են, որ առկա են բոլոր հիմքերը Լուգանսկի շրջանի պա...
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ՀՀ–ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթի ի պահ հանձնելու մասին
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձ...