Քաղաքականություն
Վիգեն Սարգսյանի գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրական վարույթը ընդհանուր իրավասության դատարանից փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին Radar Armenia-ին հայտնել են ՀՀ դատական դեպարտամենտից։
Նշենք, որ քրեական գործով Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանը հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի, առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան Գլխավոր ասամբլեայի բանաձևը համարում է անօրինական
«56 խոշոր միջազգային կազմակերպություններ ՌԴ-ից տեղափոխվում են մեզ մոտ». Ղազախստանի վարչապետ
Էդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում. վարչապետ
WRed