Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից․ արտահերթ նիստ ենք նախաձեռնել. Սարիկ Մինասյան
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը:
«Հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ:
Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու:
Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Գյումրիի ավագանին չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրիի քաղաքապետարանից, նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։
Նմանատիպ հոդվածներ
2019թ-ին հաջողվել է գրանցվել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,6 տոկոս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2019թ-ի զեկույցը ներկայացնելիս անդրադարձել է նախ տնտեսության զարգացման ուղ...
Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրա...
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
Սրբազան Պայքարի առաջնորդ, կալանաքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կեն...
Զախարովան պատասխանել է Ուկրաինայում հրադադարի մասին Մակրոնի առաջարկին
Ֆրանսիան պետք է դադարեցնի սպառազինությունների մատակարարումը Կիևին։ Այսպես է պատասխանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարո...