Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը մերժվել է
Բաքվի զինվորական դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջորդությունը: Նախօրեին կայացած դատական նիստում Արցախի նախկին պետնախարարը միջնորդել էր Հայաստանի վարչապետից բացի հարցաքննել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Վյուսալ Ալիևը, սակայն, նշել է, որ Հայաստանի վարչապետը, ինչպես նաև մյուս անձինք հարցաքննության ենթակա չեն, քանի որ կապ չունեն մեղադրանքի հետ, և պահանջել է դատարանից Վարդանյանի միջնորդությունը թողնել առանց քննության: Գործով տուժողները ևս պնդել են մերժել միջնորդությունը:
Թե ինչ հիմնավորմամբ է Ռուբեն Վարդանյանը միջնորդել Բաքվի դատարանում հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնի չէ: Անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստերը լուսաբանում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, որն այս մասով որևէ տեղեկություն չի հայտնում: Բաքվի զինվորական դատարանն, ամեն դեպքում, որոշել է չքննել Վարդանյանի այս միջնորդությունը:
Նիկոլ Փաշինյանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հարցաքննելու միջնորդության մերժումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև պնդել է, որ ինքը զինծառայող չէ, և համաձայն չէ, որ իրեն վերագրվող քրեական գործը քննվում է զինվորական դատարանում: Ի պատասխան, գլխավոր դատախազի օգնականը հակադարձել է, թե քանի որ Ռուբեն Վարդանյանին վերագրվում են նաև ռազմական հանցագործություններ, հետևաբար նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը, և պահանջել է այս միջնորդությունը ևս չքննել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում խնդրել է հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է՝ ինչն է առաջնային թիրախ և աչքի փուշ
Յուրաքանչյուր քաղաքացու ապագան փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, որովհետեւ հնարավոր է՝ լավ վաստակել, բայ...
Թրամփը վիճարկել է իրեն մեղավոր ճանաչած դատարանի որոշումը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկել է քաղաքացիական խարդախության գործով դատարանի որոշումը, որով նա պարտավորվել է&nb...
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ընտրել է ղեկավար և քարտուղար
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում:&...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի գյուղերի հետ կապված ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը․ հարց՝ ԱԳ փոխնախարարին
Այս պահին քննարկումները շարունակվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնա...